.jpg)
Սուրեն Սուրենյանցը չի բացառում, որ կառաջադրվի
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում չբացառեց, որ կառաջադրվի նախագահական ընտրություններում:
«Այս օրերին մենք մի քանի ազատական գործիչների հետ հանդիպումներ ենք ունենում, և ի թիվս այլոց անունների, քննարկվել է նաև իմ առաջադրվելու հարցը: Սակայն դա դեռևս հստակ որոշված չէ, քանի որ իմ առաջադրումը ինքնանպատակ կլինի, եթե ընտրությունների ժամանակ չապահովվի ընտրական գործընթացը ծառայեցվի ազատական ուժերի համախմբմանը, եթե նման իմպուլս չստացա, չեմ առաջադրվի»,- ասաց Ս.Սուրենյանցը: