«Թերլեմեզյան» նախաձեռնությունը դատի կտա ԿԳ նախարարությանը
21/12/2012 16:08

«Թերլեմեզյան» նախաձեռնությունը դատի կտա ԿԳ նախարարությանը

«Թերլեմեզյան» նախաձեռնությունը պատրաստվում է դատի տալ ԿԳ նախարարությանը: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց նախաձեռնության անդամ Սամվել Ավետիսյանը:

«Հենց որոշումը մեզ մոտ լինի, միանգամից դատի կտանք ԿԳ նախարարությանը, որովհետև ընտրությունը կայացել է ոչ օբյեկտիվ: Մրցութային հանձնաժողովի նախագահը` Աշոտ Փափազյանը, նրանց (Աննա Մնացականյանի-խմբ.) ընտանիքի շատ մոտ բարեկամն է, նրանից բացի Ա. Մնացականյանի այլ ընկերներ են եղել այդ հանձնաժողովում: Նաև երկուշաբթի օրը նամակ կհանձնենք ՀՀ Նախագահին, որը ստորագրել է 700 ուսանող և դասախոս:  Դատարանում վիճարկելու ենք նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանը, որով խախտվել է կառավարությանը որոշումը: Խոսքը վերաբերվում է նրան, որ կառավարության որոշման համաձայն՝ քոլեջի տնօրենը պետք է լինի մանկավարժ, սակայն Ա. Աշոտյանը դա փոխել է, որ  3 տարվա կառավարման փորձ ուենցող յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ քոլեջի տնօրեն, ինչը սխալ է»,- ասաց Ս. Ավետիսյանը:

Ընտրությունում հաղթող մյուս թեկնածու Արմեն Հարությունյանի խոսքով՝ ինքը մրցույթի արդյունքները բողոքարկելուց հետո՝ նախարարությունում կարողացել է ապացուցել, որ բացի գրավոր քննությանը 100 միավոր ստանալուց, ճիշտ է պատասխանել բոլոր հարցերին:

«Ես կմիանամ նախաձեռնությանը և միասին դատարանում կվիճարկենք այդ որոշումը: Ես միայն մի բանի համար եմ զարմանում, եթե պետք է իրենց ուզած թեկնածուին անցկացնեին, էլ ինչո՞ւ էին քննություն անցկացնում»,- ասաց նա: 

Նախորդող հրապարակում` Բողոքի ակցիա` Թերլեմեզյանի դիմաց

Այսօր կկայանա Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենի ընտրությունը

Թերլեմեզյանի քոլեջի ընտրություներում հաղթել է 2 թեկնածու

«Թերլեմեզյան» նախաձեռնությունը դեմ է Մնացականյանի թեկնածությանը

«Թերլեմեզյան» նախաձեռնությունը դատի կտա ԿԳ նախարարությանը