.jpg)
Ոստիկանությունը վերջապես գործեց. Տիգրանն իրենց մոտ է
Րոպեներ առաջ Aysor.am-ի խմբագրություն զանգահարեց ՄԻՊ գրասենյակի երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը և տեղեկացրեց, որ ոստիկանությունը, վերջապես, գործի է անցել:
Ա. Մուրադյանը հայտնեց, որ Ոստիկանության աշխատակիցը Այգեստանում հայտնաբերել և բաժանմունք է տարել Տիգրանին, ում, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կտանեն ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն:
Aysor.am-ը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել Տիգրանի պատմությունը:
Նախորդող հրապարակում` Տիգրանի պատմությունը. Դուք լրագրող եք, զբաղվեք երեխայով. Նելլի Դուրյան