Այսօր հավանական են ինտենսիվ և մեծ քանակությամբ տեղումները
21/12/2012 09:19

Այսօր հավանական են ինտենսիվ և մեծ քանակությամբ տեղումները

Եղանակը կպայմանավորվի արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ և հարավից տաք օդի ներհոսքով: Դեկտեմբերի 21-ին հանրապետության ողջ տարածքում պարբերաբար սպասվում են տեղումներ, հովիտներում ցերեկային ժամերին` ձնախառն անձրևի տեսքով:

Ուշադրություն. դեկտեմբերի 21-ին հավանական են ինտենսիվ և մեծ քանակությամբ տեղումները, հատուկ պետք է նշել Արարատյան դաշտն ու Վայոց Ձորը:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղեկացնում ենք, որ հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կրկին նվազելու է:

Առանձին վայրերում կդիտվի մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, ճանապարհներին սպասվում է ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ, լեռնային գոտիներում` դժվարանցանելիություն: Տրանսպորտի և Կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: 

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այսօր սպասվում են տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով, հնարավոր են ինտենսիվ տեղումներ:

Հնարավոր է նաև մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց:

Գիշերը +1+3, ցերեկը +2+4, երեկոյան +1+3:

Հետիոտնին զգուշացնում ենք տանիքներից կախված սառույցի վտանգի մասին: 

Այսօր հավանական են ինտենսիվ և մեծ քանակությամբ տեղումները