Մեկնարկեց ՀՀՇ համագումարը
22/12/2012 10:34

Մեկնարկեց ՀՀՇ համագումարը

Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց Հայոց համազգային շարժման 17 -րդ համագումարը:

Համագումարին ներկա են ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» կուսակցությունից՝ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ՀԱԿ մաս կազմող կուսակցություններից:

Ըստ օրակարգի՝ նախատեսված է ՀՀՇ վարչության հաշվետվությունը, ՀՀՇ վարչության անդամության թեկնածուների առաջադրումը, մանդատային հանձնաժողովի զեկուցումը և բազմաթիվ այլ ելույթներ:

Քիչ առաջ դահլիճ մտավ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ում դիմավորեցին «Լե-վոն-Լե-վոն» բացականչություններով:

Նշենք, որ, ըստ ամենայնի, հենց այսօր՝ ՀՀՇ վարչության համագումարի ժամանակ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի՝առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին , թե ոչ:

Համագումարը հայտարարված է բացված: 

Մեկնարկեց ՀՀՇ համագումարը