ՕԵԿ-ը սեփական թեկնածու չունի. Սատարում է Սերժ Սարգսյանին
22/12/2012 13:26

ՕԵԿ-ը սեփական թեկնածու չունի. Սատարում է Սերժ Սարգսյանին

ՕԵԿ-ը, հաշվի առնելով 2013 թ.-ի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի քաղաքական, տնտեսական և օրենսդրական բարեփոխումների համար, այսօր 11-րդ արտահերթ համագումարում որոշում է կայացնում գալիք նախագահական ընտրություններին սատարել ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Այս մասին ՕԵԿ համագումարի ժամանակ հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա` ՕԵԿ-ը աջակցելու է արդար, ազատ և թափանցիկ նախագահական ընտրությունների անցկացմանը:

Բացի այդ, ՕԵԿ-ը շարունակելու է ՀՀԿ-ի հետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները:

Ըստ ՕԵԿ 11-րդ արտահերթ համագումարում ընդունված հայտարարության` ՕԵԿ-ը ձեռնարկելու է ակտիվ և հետևողական քայլեր` ՀՀ անվտանգության ապահովման, ԼՂ հիմնախնդրի հայանպաստ լուծման, հայրենիք-սփյուռք համագործակցության, ՀՀ հեղինակության և դերի բարձրացման ուղղությամբ: 

ՕԵԿ-ը սեփական թեկնածու չունի. Սատարում է Սերժ Սարգսյանին