.jpg)
Բաբկեն Արարքցյան. Թվացյալ անդորր է, սակայն իրականում այդպես չէ
«Նախագահական ընտրությունների շեմին ենք, թվացայլ անդորր է, սակայն իրականում այդպես չէ»,- ՀՀՇ համագումարի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԺ նախկին նախագահ, ՀՀՇ անդամ Բաբկեն Արարքցյանը:
«Ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի նախագահական ընտրություններից, որոնք եթե չարդարանան և կրկնվի այն, ինչ եղել է 2008 թվականին, իսկ բոլոր նախադրյալները դրան են բերում, ապա ժողովրդի հիասթափությունը, արտագաղթն ավելի կուժեղանա»,- ասաց Բ. Արարքցյանը:
Մեկնաբանելով Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը` Արարքցյանը նույնպես կոչ արեց սպասել 2 օր. «Մտածելու շատ բան կա: Սա խորհրդրանական ընտրություն չէ, սա անձնավորված պայքար է, և որոշումն իրենն է, հետևաբար՝ ինքը պետք է որոշում կայացնի` առանց ճնշումների ազդեցության»: