Դել Բոսկեի որոշումը վերջնական է
22/12/2012 14:31

Դել Բոսկեի որոշումը վերջնական է

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ազգային թիմում աշխատանքից հետո կավարտի մարզչական կարիերան: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Անցյալում նման հնարավորության մասին արդեն խոսվել է, բայց հիմա դել Բոսկեն վերջնական որոշում է կայացրել:

Հիշեցնենք, որ դել Բոսկեն 1994, 1996, 1999-2003 թթ. աշխատել է «Ռեալում», 2004-2005 թթ.` «Բեշիկթաշում»: Մադրիդյան թիմի հետ նա 2001 և 2003 թթ. հաղթել է Պրիմերայում, 2000 և 2002 թթ.` Չեմպիոնների լիգայում: Իսպանիայի ազգային հավաքականում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է հռչակվել 2010 և 2012 թթ.:

Դել Բոսկեի որոշումը վերջնական է