Կինը պատրաստվում է ամուսնանալ քրոջը սպանողի հետ
22/12/2012 11:20

Կինը պատրաստվում է ամուսնանալ քրոջը սպանողի հետ

Արգենտինայի դատարանը ժամանակավոր արգելանք է դրել երիտասարդ կնոջ և նրա երկվորյակ քրոջ սպանության մեջ մեղադրվողի ամուսնության գրանցման վրա: Այս մասին գրում է BBC-ին: 

Աղբյուրի փոխանցմամբ` վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի վերջին: 

Էդիտ Կասաս անունով կինը պատրաստվում է ամուսնանալ Արգենտինայի բանտում իր քրոջ սպանության համար 13 տարվա ազատազրկման դատապարտված Վիկտոր Սինգոլանի հետ:

Այս սպանությունը կատարվել է 2010 թ.: Է.Կասասը իր քրոջ սպանության մեջ մեղադրում է  այլ մարդու:

Է.Կասասի մայրը, սակայն, հայտնել է, որ իր աղջիկը հոգեկան հիվանդություն ունի, և տասն օր առաջ հեռացել է տնից` որոշելով ամուսնանալ  քրոջը սպանողի հետ:

 
 

Կինը պատրաստվում է ամուսնանալ քրոջը սպանողի հետ