.jpg)
22/12/2012 15:00
Ֆրանկ դե Բուրին մոսկովյան տարբերակը չի հետաքրքրել
Ինչպես telegraaf.nl-ի թղթակցին ասել է Ամստերդամի «Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսը, թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը մերժել է «Սպարտակը» գլխավորելու առաջարկն անմիջապես այն բանից հետո, երբ մոսկովյան թիմից հեռացվել է Ունայ Էմերին:
Օվերմարսի խոսքերով` նույնիսկ խոսակցություն է եղել, որ դե Բուրը կարող է «Սպարտակի» գլխավոր մարզչի պարտականություններն ստանձնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նրան մոսկովյան տարբերակը չի հետաքրքրել: