Ծաղկաձորում բացվեց Tsaghkadzor Marriott հյուրանոցը
22/12/2012 16:17

Ծաղկաձորում բացվեց Tsaghkadzor Marriott հյուրանոցը

Այսօր Ծաղկաձորում իր դռները բացեց Tsaghkadzor Marriott հյուրանոցը, որի բացման արարողությանը ներկա էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը շրջեց հյուրանոցում, ծանոթացավ հարմարություններին:

Լրագրողների հետ զրույցում հյուրանոցի գլխավոր տնօրեն Սամվել Մանուկյանը նշեց, որ հյուրանոցը արդյունք է երկու կազմակերպությունների «ՀայՌուսգազարդի» և Marriott Internetional-ի համագործակցության:

Նա շեշտեց, որ հյուրանոցը ունիկալ է տարածաշրջանում, քանի որ Մարիոթը լեռնադահուկային կուրորտ քաղաքում հյուրանոց չունի. Tsaghkadzor Marriott-ը համալրված է նորագույն հակահրդեհային սարքավորումներով, հյուրանոցի շենքը կառավարելու արդի համակարգերով, որոնք տարածաշրջանի ոչ մի հյուրանոցում չկա:

Ս. Մանուկյանը հաղորդեց նաև, հյուրանոցը ունի և՛ բիզնես համայնքի, և՛ հանգստացողների համար անհրաժեշտ պայմաններ` թենիսի կորտ, լողավազան, ֆուտբոլի և բասկետբոլի դահլիճներ, մանկական խաղահրապարակ, երեք բար, թեյարան, ռեստորան:Հյուրանոցի վրա ծախսվել է 32 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Tsaghkadzor Marriott հյուրանոցը, վերակառուցվել է «Ադիգազ» հանգստյան տան հիմքի վրա: Հյուրանոցային համալիրի կառուցման ծրագիրը մեկնարկել էր 2009 թ.-ին: Հյուրանոցային համալիրը զբաղեցնում է 2.9 հա տարածք, աշխատակիցները թիվը հասնում է 205 հոգու` հիմնականում Հրազդանի տարածաշրջանի բնակիչներ են:
 

Ծաղկաձորում բացվեց Tsaghkadzor Marriott հյուրանոցը