.jpg)
Ճապոնիայի վարչապետը կբարելավի հարաբերությունները Չինաստանի հետ
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նպատակ ունի բարելավել հարաբերությունները Չինաստանի հետ:
«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ՝ Աբեն նշել է, որ ջանքեր է գործադրելու երկկողմ շահավետ հարաբերությունների հաստատման համար, որոնք հիմնվելու են համատեղ ռազմավարական շահերի վրա:
Նրա խոսքով՝ Ճապոնիայի և Չինաստանի հարաբերությունները երկկողմ մեծ կարևորություն ունեն:
Մինչ այդ, չինական 3 ռազմանավեր մոտեցել էին Ճապոնիայի հետ վիճելի Սենկակու կղզիներին, որոնք գտնվում են Արևելաչինական ծովում: