.jpg)
Կական ձմռանը չի հեռանա «Ռեալից»
Իսպանիայի գործող չեմպիոն «Ռեալը» դժվար թե նոր ձեռքբերումներ կատարի ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Բացի այդ, պորտուգալացին ավելացրել է, որ բրազիլացի փլեյմեյքեր Կական գրեթե հաստատապես չի հեռանա «Ռեալից»:
«Չեմ կարծում, որ հունվարին մենք ձեռքբերումներ կկատարենք: Նաև կորուստներ չպետք է լինեն: Անձամբ ես չեմ հավատում, որ Կական կհեռանա: Եթե մնա մեզ հետ, շատ լավ կլինի, քանզի դա կնշանակի, որ բարձրակարգ խաղացողի ևս մեկ տարբերակ կունենանք»,- «Մալագայի» հետ այսօր կայանալիք հանդիպումից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է Ժոզե Մոուրինյոն: