Զուրաբյան. Այս իշխանությունները դաժան, ցինիկ են
22/12/2012 11:14

Զուրաբյան. Այս իշխանությունները դաժան, ցինիկ են

«Ես ուրախ եմ, որ կազմել ենք մի թիմ, որը հինգ տարի է` պայքարում է Հայաստաում ժողովրդավարություն հաստատելու համար: Այսօր անկախությունը վտանգված է»,- ՀՀՇ համագումարի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Լ. Զուրաբյանը, ինչպես ՀԱԿ հանրահավաքների ժամանակ, այնպես էլ ՀՀՇ համագումարում, նորից թվարկեց ՀՀ իշխանությունների թերությունները. «Այս իշխանությունները դաժան, ցինիկ են, եթե նրանց պետք լինի պահել իշխանությունը, նրանք պատրաստ են մարդկանց սպանել, քաղաքական բանտարկյալներ ունենալ, մարդկանց աշխատանքից հանել… Եթե պետք է գաղտնալսում անեն, ապա դա էլ կանեն…»

Լ. Զուրաբյանը կոչ արեց բոլորին միավորվել և հասնել ժողովրդի իշխանությանը:

«Պայ-քար, պայ-քար մինչև վերջ»,- եզրափակեց խոսքը Լ. Զուրաբյանը: 

Զուրաբյան. Այս իշխանությունները դաժան, ցինիկ են