Մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներին թանձր մառախուղ է
22/12/2012 13:53

Մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներին թանձր մառախուղ է

Ժամը 10.30-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Արթիկում Աշտարակում, Վայքում, Մեղրիում տեղում է ձյուն: 
Մարալիկի հատվածում թանձր մառախուղ է. տեսանելիությունը 10մ է։

Թույլ մառախուղի պատճառով տեսանելիությունը վատացել է Ապարանի հատվածում:

Սելիմի լեռնանցքում՝ թույլ ձյուն է, տեսանելությունը նորմալ է, մառախուղ չկա։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներին թանձր մառախուղ է