Մարգարետ Թետչերը Ամանորը հիվանդանոցում կդիմավորի
22/12/2012 15:57

Մարգարետ Թետչերը Ամանորը հիվանդանոցում կդիմավորի

 Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, ում նաև «Երկաթյա Լեդի» են անվանում, երեկ` դեկտեմբերի 21-ին, վիրահատության է ենթարկվել, հեռացվել է նրա միզապարկի վրայի նորագոյացությունը, գրում է ИТАР-ТАСС-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ նրա կայնքին վտանգ չի սպառնում:   

Ըստ աղբյուրի՝ վիրահատությունը երկար չի տևել, և միայն աննշան միջամտություն է պահանջվել: 

Չի բացառվում, որ «Երկաթյա Լեդին» մինչև Ամանոր կանցկացնի հիվանդանոցում: Նրա հետ միասին այնտեղ է նաև դուստրը: 

Մարգարետ Թետչերը Ամանորը հիվանդանոցում կդիմավորի