.jpg)
Հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը նվազելու է
Այսօր և վաղը եղանակը կպայմանավորվի հարավից տաք օդի ներհոսքով:
Կդիտվի փոփոխական եղանակ, ժամանակ առ ժամանակ հնարավոր են տեղումներ, սակայ առաջիկա օրերին տեղումները կլինեն թույլ և միայն տեղ-տեղ, հովիտներում ցերեկային ժամերին` ձնախառն անձրևի տեսքով:
Կիրակի գրեթե ամենուրեք կդիտվի տեղումների դադար:
Դեկտեմբերի 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
Meteo-tv.am կայքից տեղեկանում ենք, որ հաջորդ շաբաթ օդի ջերմաստիճանը կրկին նվազելու է:
Առանձին վայրերում կդիտվի մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային գոտիներում` դժվարանցանելիություն:
Դեկտեմբերի 22-ին և 24-ին Երևանում ժամանակ առ ժամանակ հնարավոր են թույլ տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով: Դեկտեմբերի 23-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ, ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց:
Հետիոտնին զգուշացնում ենք տանիքներից կախված սառույցի վտանգի մասին: