Մոուրինյո. «Ինչ անում եմ մասնավոր կարգով, նաև հրապարակավ եմ անում»
22/12/2012 14:51

Մոուրինյո. «Ինչ անում եմ մասնավոր կարգով, նաև հրապարակավ եմ անում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աջակցել է «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային, ով վիրահատության է ենթարկվել` չարորակ ուռուցքը հեռացնելու համար: Այս մասին հաղորդում է իսպանական մամուլը:

«Այն, ինչ անում եմ մասնավոր կարգով, նաև հրապարակավ եմ անում: Փաստը նրանում է, որ իմ գործընկերը խնդիրներ ունի: Նման հարցերում մենք միշտ նույն բանն ենք ուզում: Տիտոյի ու նրա ընտանիքի հետ ենք և ցանկանում ենք, որ այս հարցում բոլորս հաղթողներ լինենք»,- ասել է Մոուրինյոն:

Մոուրինյո. «Ինչ անում եմ մասնավոր կարգով, նաև հրապարակավ եմ անում»