Հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտվել է 200 անգամ
22/12/2012 14:31

Հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտվել է 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ անցած 7 օրերի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են համապատասխան միջոցներ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

Հրադադարի ռեժիմը մեկ շաբաթում խախտվել է 200 անգամ