Պակիստանի հյուսիս-արևմուտքում անօդաչու է կործանվել
22/12/2012 16:11

Պակիստանի հյուսիս-արևմուտքում անօդաչու է կործանվել

Պակիստանյան անօդաչուն տեխնիկական անսարքության պատճառով կործանվել է երկրի հյուսիս-արևմտյան շրջանում:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ՝ անօդաչուն կործանվել է Հարավային Վազիրիստան շրջանում:

Նշվում է, որ Պակիստանը արտադրում է փոքր անօդաչուներ, որոնք օգտագործվում են ռազմածովային և ռազմաօդային ուժերի կողմից՝ հետախուզական նպատակներով:


 

Պակիստանի հյուսիս-արևմուտքում անօդաչու է կործանվել