.jpg)
22/12/2012 14:40
Patriot համակարգերը կտեղակայվեն Ադանայում և Գազյանթեփում
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի կողմից տրամադրվող Patriot համալիրները կտեղադրվեն Թուրքիայի հարավ-արևելքում`Ադանա, Գազյանթեփ և Կահրամանմարաս քաղաքներում:
ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ իրենք դիմել են ՆԱՏՕ-ին և նրանք տրամադրել են 6 համալիր:
Patriot համակարգերը սպասարկելու է 400 զինվորական`ԱՄՆ-ից, Գերմանիայից և Նիդեռլանդներից: