Քաղաքագետ. Տեր-Պետրոսյանը լուրջ մտահոգության մեջ է
22/12/2012 16:55

Քաղաքագետ. Տեր-Պետրոսյանը լուրջ մտահոգության մեջ է

Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է լուրջ իրավիճակում: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահական ընտրություններին մասնակցության որոշման հետաձգումը, նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Նախագահական ընտրություններին չառաջադրվելը լուրջ կանդրադառնա ՀԱԿ-ի և ՀՀՇ-ի հետագա ճակատագրի վրա, իսկ նման վիճակով մասնակցելը, երբ ի տարբերություն 2008-ի, ՀԱԿ-ը մասնատված է և չունի բավարար ռեսուրսներ և մարդկային ներուժ` ստանալու բավականաչափ ձայն, այդ ամենը լուրջ կանդրադառնա ՀԱԿ-ի վրա»,- մանրամասնեց Ս. Մինասյանը:

Նրա գնահատմամբ`  ՀԱԿ առաջնորդը տատանվում է վերջնական որոշում կայացնել և լուրջ մտահոգության մեջ է:

Խոսելով Հրանտ Բագրատյանի առաջդրվելու մասին` քաղաքագետն ասաց, որ դա խոսում է այն մասին, որ ընդդիմադիր դաշտի մի թևը լիովին չի բոյկոտում այս ընտրությունները:

«Այդ առումով` իշխանության համար կարևոր է որոշ ընդդիմդիր թեկնածուներ ունենալ, որպեսզի միջազգային հանրության կողմից հեշտ և ընկալելի լինի ընտրությունների արդյունքների ընդունումը»,- եզրափակեց խոսքը Ս. Մինասյանը:
 

Քաղաքագետ. Տեր-Պետրոսյանը լուրջ մտահոգության մեջ է