.jpg)
9-ամյա Տիգրանը ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոնում է
9-ամյա Տիգրան Պապիկյանը, վերջապես, Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնում է: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՄԻՊ երեխաների իրավապաշտպան Աիդա Մուրադյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը, վերջապես, գործի էր անցել և երեկոյան Այգեստան փողոցից Ոստիկանության բաժին են տարել 9-ամյա երեխային:
Ա. Մուրադյանն ասաց նաև, որ Ոստիկանությունը Տիգրանին ՀՕՖ է տարել գիշերը ժամ 1-ին և մինչև այս պահը երեխայի ոչ պապիկը, ոչ էլ քեռին չեն ներկայացել` պարզելու իրենց երեխայի գտնվելու վայրը:
«Մասնագետներն այս պահին աշխատում են Տիգրանի հետ, քանի որ նրա մոտ նկատելի էր ճնշվածություն և վախ»,- ասաց Ա. Մուրադյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ նախորդ անգամվա պես պապիկը կրկին գա և իր երեխային տանի ՀՕՖ-ից, Ա. Մուրադյանն ասաց, որ հավանաբար ոչ, քանի որ պապիկն անտարբերության է մատնել երեխային և իր խոստումը չի կատարել:
ՄԻՊ երեխաների իրավապաշտպանը տեղեկացրեց նաև, որ հնարավոր է` այս գործում ներգրավվեն նաև Խնամակալության և հոգաբարձության մարմինները:
Նախորդող հրապարակումներ` Տիգրանի պատմությունը. Դուք լրագրող եք, զբաղվեք երեխայով. Նելլի Դուրյան