.jpg)
ՆԱՏՕ-ի հրթիռների տեղակայումը կվնասի Թուրքիայի անվտանգությանը
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգերի տեղակայումը Թուրքիայում միայն կվնասի այդ երկրի անվտանգությանը:
«ՌԲԿ-ի» փոխանցմամբ՝ Վահիդին նշել է, որ Patriot համակարգերի տեղակայումը Թուրքիայում ոչ մի դեր չի խաղում այդ երկրի անվտանգության ապահովման գործում և վնասում է Թուրքիային՝ որպես պետության:
Նրա խոսքով՝ Արևմուտքը միշտ հետապնդել է իր շահերը, այդ իսկ պատճառով իրանական կողմը համաձայն չէ արևմտյան երկրների ներկայությանը` տարածաշրջանային համագործակցությունում: