.jpg)
Սայլակավոր 6 քաղաքացի անցել է ԱԻՆ հայտարարած մրցույթի 2-րդ փուլ
Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած հաշմանդամություն ունեցող անձանց ներկայացվող չափանիշները գնահատող հանձնաժողովի 3-րդ նիստը։ Նախարարություն էր ներկայացել հանձնաժողովի կողմից հրավիրված 6 սայլակավոր քաղաքացի, որոնք բոլորն էլ հարցազրույցի արդյունքում անցան հաջորդ փուլ:
Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք տեխնիկական հարցեր` կապված սայլակավոր հաշմանդամներին տնից աշխատանքի տեղափոխման խնդիրների հետ: ԱԻ նախարարությունը միջոցներ է ձեռնարկել նրանց հարմարավետ տրանսպորտով ապահովելու համար։ Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես խոստացան աջակցել այդ հարցում։
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն նաև ԱԻ նախարարության այն աշխատակիցների համար, ովքեր հետագայում աշխատելու են ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց հետ: