Նորակոչիկի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
24/12/2012 14:36

Նորակոչիկի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Դեկտեմբերի 21-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված Նորայր Սահակյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Նորակոչիկը զորամաս տեղափոխելու ճանապարհին ջերմություն է ունեցել, տեղափոխվել է հոսպիտալ, որտեղ և մահացել է:

Ինչպես «Pastinfo.am»-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, նույն արարքները, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):

Կատարվում է նախաքննություն։
 

Նախորդող հրապարակումներ՝

Հանկարծամահ եղած զինվորի գործով նորություններ չկան

Նորակոչիկը մահացել է զորահավաքակայանից զորամաս տեղափոխելու ճանապարհին

 

Նորակոչիկի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել