.jpg)
Մահացել է օլիմպիական կրկնակի չեմպիոն Արկադի Վորոբյովը
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մահացել է ծանրամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արկադի Վորոբյովը: Նա կյանքին հրաժեշտ է տվել 88 տարեկան հասակում:
Վորոբյովը ոսկե մեդալակիր է դարձել 1956 թ. Մելբուռնի և 1960 թ. Հռոմի օլիմպիական խաղերում: 1952 թ. Հելսինկիի Օլիմպիադայում նվաճել է բրոնզե մեդալ: Վորոբյովը նաև աշխարհի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն է: