.jpg)
Վթարից հետո Արմեն Աշոտյանը խմել է
Դեկտեմբերի 22-ին վթարի էր ենթարկվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մեքենան: Ինչպես Aysor.am-ին հաղորդեց Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ոչ նախարարը, ոչ վարորդը չեն տուժել: Մեքենան վթարի է ենթարկվել Լճաշենի հատվածում:
Վթարի վերաբերյալ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում`
«Իմ հարգելի և սիրելի ընկերներ:
Այսօր իմ մեքենան իրոք ենթարկվել է ավտովթարի: Բարեբախտաբար ոչ վարորդս, ոչ ես վնասվածքներ չունենք:
Անեկեղծ շնորհակալ եմ Ձեր անհանգստության, սրտացավության, մտահոգության և անկեղծության համար: Ձեր բազում գրառումներն ու համերաշխությունը ապացուցում են, որ մեր ընկերությունն ու մտերմությունը վիրտուալից դարձել են իրական:
Խորին երախտապարտությամբ` Ձեր Արմեն:
Հ.Գ. Անկեղծ ասած ուժեղ սթրես եմ տարել, գնացել եմ ու մի լավ խմել: Կներեք ուշ գիշերային գրառման համար»: