.jpg)
Նախորդ տարի հրադադարը խախտվել է 12.000 անգամ, այս տարի` 16.000 անգամ
Մարտունակության առումով՝ պետք է արձանագրել, որ տարվա ընթացքում անցկացվել են մի քանի զորավարժություններ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, որն աննախադեպ էր մեզ համար, ինչպես նաև՝ զորավարժություններ են տեղի ունեցել ՆԱՏՕ-ի հետ համատեղ: Ամփոփելով 2012 թվականը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա կարևորեց, որ տարեցտարի զորավարժությունները բարելավվում և ավելի բարձր մակարդակ են ապահովում:
Շարունակելով խոսքը` Ա. Հովհաննիսյանն ասաց, որ այս տարի ավելացել են նաև թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը. նախորդ տարի հրադադարը խախտվել է 12.000 անգամ, իսկ այս տարի` 16.000 անգամ:
«Այս 16.000-ի հետ համեմատած` մեր պատասխանը եղել է 9-10 անգամ ավելի քիչ, բայց թե այդքանով ինչ կորուստներ ենք պատճառել, թողնում եմ ձեզ... Դրանով էլ կարելի է պատկերացնել զինված ուժերի պատրաստվածութայն ցուցանիշը»,- նշեց Ա. Հովհաննիսյանը: