Ընդդիմությունը պայքարում է Ադրբեջանում արդար ընտրությունների համար
24/12/2012 19:11

Ընդդիմությունը պայքարում է Ադրբեջանում արդար ընտրությունների համար

Նախիջևանի մտավորականները, ընդդիմադիր «Հասարակական պալատ» նախաձեռնությունը, քաղաքական կուսակցությունները և իրավապաշտպան կազմակերպությունները շաբաթ օրը անցկացրել են լսումներ` Նախիջևանի ինքնավար հանրապետության ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հայտնի քաղաքական գործիչ Իբրահիմ Իբրահիմլին ինքնավարությունում տիրող իրավիճակը բնութագրել է որպես բարդ և կրիտիկական` ոչ միայն կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների, այլև՝  ողջ բնակչության համար: Նա նշել է, որ վերջին ժամանակներս բռնաճնշումների նոր ալիք է բարձրացել քաղաքական  ակտիվիստների, լրագրողների և գործարարների դեմ:

Նախիջևանում առկա իրավիճակը խթան է հանդիսացել քննարկելու  երկրում առկա իրավիճակն ամբողջությամբ` հաշվի առնելով 2013 թ կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունները:

«Բաց հասարակություն» կուսակցության նախագահ Սուլխադին Ակպերը նշել է, որ մոտ ժամանակներս նախատեսվում է քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ համատեղ փաստաթուղ ստորագրել, ըստ որի` Ադրբեջանը պետք է ունենա արդար, ազատ նախագահական ընտրություններ: 

Ընդդիմությունը պայքարում է Ադրբեջանում արդար ընտրությունների համար