ՌԱԿ-ը որոշեց պաշտպանել գործող Նախագահի թեկնածությունը
24/12/2012 17:13

ՌԱԿ-ը որոշեց պաշտպանել գործող Նախագահի թեկնածությունը

Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստ:

Oրակարգի միակ հարցը կուսակցության դիրքորոշումն էր առաջիկա նախագահական ընտրություններին:

«Ռամկավար ազատական կուսակցությունը` նկատի առնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ և հավասարակշռված քաղաքական գործունեությունը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար բարելավում է իր տնտեսական և քաղաքական կացությունը, որոշում է պաշտպանել նրա թեկնածությունը և սատարել նրան ընտրությունների ընթացքում: Միաժամանակ կուսակցությունը ակնկալում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապագա նախագահական ժամանակահատվածում ևս կանի ամեն հնարավորը ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, արտաքին քաղաքական մարտահրավերները արժանավայել դիմագրավելու, արցախյան խնդիրը արդարացի կարգավորելու և Հայ դատին նպաստավոր լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
 

ՌԱԿ-ը որոշեց պաշտպանել գործող Նախագահի թեկնածությունը