Հրանտ Բագրատյանը` ՀՀ նախագահի թեկնածու
24/12/2012 13:45

Հրանտ Բագրատյանը` ՀՀ նախագահի թեկնածու

Այսօր «Ազատություն» կուսակցության համագումարում առաջարկվեց 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:

Հարցն ընդունվեց միաձայն, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չկային: Հրանտ Բագրատյանը համաձայնեց առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

«Մենք ազատական, լիբերալ արժեքների կողմնակիցն ենք: Մեր նպատակն է, որ, վերջապես, ձևավորվեն լիբերալ արժեքներ»,- ասաց Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ իշխանության չի ձգտում:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր ներկա են համագումարին: 

Հրանտ Բագրատյանը` ՀՀ նախագահի թեկնածու