.jpg)
24/12/2012 18:04
Ջաջուռի լեռնանցքը փակ է
Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 15.30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի՝ Ախուրյանի և Սպիտակի կողմից, փակ է Ջաջուռի լեռնանցքը, դժվարանցանելի է Գյումրի-Կապս ճանապարհահատվածը:
Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից:
Իրավիճակի փոփոխման դեպքում նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի: