.jpg)
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում այսօր եղանակը կպայմանավորվի արևմտյան ցիկլոնի ազդեցությամբ: Կդիտվի ամպամած եղանակ, պարբերաբար ամենուրեք սպասվում է ձյուն:
Meteo-tv.am կայքի հաղորդմամբ՝ օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
Առանձին վայրերում կդիտվի մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 20մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, ճանապարհներին սպասվում է մերկասառույց, լեռնային գոտիներում` դժվարանցանելիություն:
Մայրաքաղաքում ժամանակ առ ժամանակ հնարավոր են թույլ տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով: