.jpg)
Փակ է Քուչակ-Ապարան ճանապարհատվածը
Դեկտեմբերի 24-ին` ժամը 17.30-ի դրությամբ, ուժեղ բքի և զրոյական տեսանելիության պատճառով ծանրաքաշ մեքենաների համար անանցանելի է Քուչակ-Ապարան ճանապարհատվածը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն առաջարկում է Երևանից Բագրատաշեն և Բագրատաշենից Երևան երթևեկել հետևյալ երթուղիներով. Նոյեմբերյան-Իջևան կամ՝ Բագրատաշեն-Ալավերդի-Վանաձոր-Դիլիջան-Երևան։
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով Մարտունու և Եղեգնաձորի կողմից Սելիմի լեռնանցքը, իսկ Ախուրյանի և Սպիտակի կողմից՝ Ջաջուռի լեռնանցքը փակ են: Դժվարանցանելի է Գյումրի-Կապս ճանապարհահատվածը:
Հանրապետության որոշ շրջաններում՝ Կոտայքում, Հրազդանում, Նոյեմբերյանում, Ստեփանավանում, Ալավերդիում, Աշոցքում, Ամասիայում, Տաշիրում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Աշտարակում, Սևանում, Վայքում, Ջերմուկում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: