Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին
24/12/2012 20:45

Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական բաժնից:

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2012 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի հունվարի 4-ն է, ուստի նշված ժամանակահատվածում ամանորյա տոների կապակցությամբ ոչ աշխատանքային օրերին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության (ք. Երևան, Մաշտոցի 13ա) անձնակազմը աշխատելու է հերթափոխով` ՀՀ Նախագահի թեկնածուներին վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու տեղեկանք տրամադրելու և թեկնածուներին անհրաժեշտության դեպքում անձնագրային ծառայություններ մատուցելու նպատակով»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: 

Անձնագրային և վիզաների վարչության անձնակազմը կաշխատի նաև տոնական օրերին