.jpg)
24/12/2012 11:29
Բրադկեն ավարտել է իր առաքելությունը Մինսկի խմբում
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն ավարտել է իր առաքելությունը Մինսկի խմբում:
Այս մասին, հղում անելով Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությանը, հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Նույն աղբյուրի համաձայն՝ ՄԽ-ում Բրադկենին ժամանակավորապես փոխարինելու է դեսպան Յան Քելլին (Ян Келли):