.jpg)
Ռուսները կխաղան բրազիլացիների հետ
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբին մոտ կանգնած աղբյուրներից մեկից «Սովետսկի սպորտին» հայտնի է դարձել, որ մարտի 25-ին թիմը ստուգողական հանդիպում կանցկացնի Բրազիլիայի ընտրանու հետ: Ամենայն հավանականությամբ, խաղը կկայանա Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:
«Առայժմ ՌՖՄ-ն խաղի անցկացման վերաբերյալ բրազիլական կողմի հետ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, բայց, ինչպես երևում է, դա կարվի մոտ ժամանակներս»,- հայտարարել է աղբյուրը: