Դեղորայքի շուկայում թանկացումներ կլինեն
24/12/2012 11:52

Դեղորայքի շուկայում թանկացումներ կլինեն

Անցած 10 տարիների ընթացքում Հայաստանում դեղագործական ոլորտում աճ է գրանցվել:

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանն ամփոփելով տարին` ասաց, որ սկզբնական հաշվարկների համաձայն՝ տարեկան գրանցվում է 13-14 տոկոս աճ: Զաքարյանն ասաց, որ արտահանումն աճել է 9-10 տոկոսով:

Հունվարի 1-ից Հայաստանում սկսում է GMP (պատշաճ արտադրական գործունեության կանոններ) ստանդարտի հավաստագրման գործընթացը: GMP ստանդարտի անցնելու դեպքում հումքը, սարքավորումը, նույնիսկ դեղատան պատերի գույնը, աշխատակիցների հագուստը պետք է համապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին:

Անցած ամիսներին մամուլում հրապարակումեր եղան այն մասին, որ դեղերի 80 տոկոսը թանկացել է 30 տոկոսով:Այս առնչությամբ Զաքարյանն ասաց, որ Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը տարվա ընթացքում մոնիթորինգ է իրականացրել. «Դեղերի շուկան կայուն է, նման թանկացումներ չեն եղել: Դրամի, փոխադրումների ու այլ հարցերի հետ կապված որոշ դեղեր թանկացել են 6-8 տոկոսով: Փոխարենը մեծ քանակությամբ դեղեր էժանացել են»:

GMP ստանդարտի անցնելու գործընթացը ծախսատար է: Զաքարյանն ասում է, որ սրանով պայմանավորված` որոշ թանկացումներ հնարավոր են, սակայն Հայաստանում դեղարտադրող ընկերությունները ներքին պայմանավորվածություն ունեն սպառողի համար ապահովել այս պահին գոյություն ունեցող գնային սահմանները:

Զաքարյանը խոստանում է, որ թանկացումներն աննշան են լինելու:
 

Դեղորայքի շուկայում թանկացումներ կլինեն