.jpg)
ՀՀ Նախագահը ներկա էր «Անդին» ամսագրի շնորհանդեսին
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Անդին» գրական-գեղարվեստական ամսագրի նախահամարի շնորհանդեսին:
Ամսագիրը նվիրվում է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն և հայ գրատպության 500-ամյակին:
Լրագրողների հետ զրույցում «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը, կարևորելով ամսագրի լույս ընծայումը, նշեց, որ ժամանակի ընթացքում անհարժեշտ է ամսագրի տպաքանակը հասցնել 5 000-ի:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ամսագրի խմբագրական խորհրդի անդամ Լևոն Գալստյանը շեշտեց, որ «Անդին» ամսագիրը համացանցի այլհամացանց այլընտրանք է. «Ամսագրի անհրաժշետությունը կա, սա մի ասպարեզ է, որին մտավոր մարդիկ կարող են սպասել, որտեղ կարող են նաև արտահայտվել: Ամսագիրը արժեք չի ունենա, եթե չլինի նորը` չունենա թռիչք և խենթություն, և նոր հայացք նետի արդեն հայտնի երևույթների վրա»:
Նրա խոսքով, նոր հայացքի հիմքում մտահոգ մարդն է, որի մեջ ցավ կա իր երկրի հանդեպ: Լևոն Գալստյանը կարևորեց հայրենաճանաչությունը և մշակույթին տեր լինելը. Արժեքներ, որոնք այս օրերին կենսունակ են և առաջ կմղեն ստեղծելու նոր գիտելիքը, նոր մշակույթը:
««Անդին» հասարակական, քաղաքական, մշակութային, գրական ամսագիրը կլրացնի այն բացը, որ կա դաշտում»,- ասաց Լ. Գալստյանը և հավելեց, որ նոր հեղինակներ առաջ կգան, մարդիկ, ովքեր ծույլ թմբիրի մեջ են ու մտածում են` արժե՞ գրել, ու կգրեն:
«Այսօր ազատ խոսելու պակաս չունենք, պետք է մարդկանց նոր գիտելիք տալ, որ ապրեցնող լինի, ապրեցնող լինի նաև իր սուր հրապարակախոսությամբ, իր ամենթունդ ասելիքով»,- ասաց նա»