Շարապովա. «Նոր օրացույցը կարող է միայն լավը նշանակել»
24/12/2012 18:57

Շարապովա. «Նոր օրացույցը կարող է միայն լավը նշանակել»

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան ամանորյա տոների նախաշեմին երկրպագուներին հայտնել է, որ նոր տարվա շունչն իրեն ուրախություն է պարգևում: Այս մասին տեղեկացնում է Gotennis.ru-ն:

«Նոր տարվան հաշված օրեր են մնացել: Նոր օրացույցը կարող է նշանակել միայն լավը: Ուրախ եմ, որ շուտով կգան ամանորյա տոները: Ես դրանք շատ եմ սիրում, և դա ինձ ոգևորում ու մեծ ուրախություն է պարգևում»,- նշել է Շարապովան:

Հիշեցնենք, որ ներկայումս Մարիան ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում նախապատրաստվում է նոր մրցաշրջանին:

Շարապովա. «Նոր օրացույցը կարող է միայն լավը նշանակել»