.jpg)
Առաջին տեղում Ավան և Դավթաշեն վարչական շրջաններն են
2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել միանգամից երկու վարչական շրջան` Ավանը և Դավթաշենը: Երկրորդ և երրորդ տեղերում, համապատասխանաբար, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններն են:
Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ասել է.
«Համակարգված և սրտացավ աշխատանքի շնորհիվ զգալի փոփոխություններ են նկատվում բոլոր վարչական շրջաններում: Սակայն բավարարվել ձեռքբերածով պետք չէ: Վստահ եմ, որ հաջորդ տարի մեր բոլոր վարչական շրջանները կզբաղեցնեն առաջանցիկ տեղեր»: