Թուրքիան թույլատրել է Իսրայելին համագործակցել ՆԱՏՕ-ի հետ
24/12/2012 19:20

Թուրքիան թույլատրել է Իսրայելին համագործակցել ՆԱՏՕ-ի հետ

Թուրքիան մասամբ չեղյալ է հայտարարել վետոն, որը դրվել էր ՆԱՏՕ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների վրա: Վետոն կիրառվել էր իսրայելցիների կողմից Գազայի հատված ուղևորվող «Ազատության տորմիղի» կազմում գտնվող 9 թուրքերի սպանության պատճառով:

«Լենտա.ռուի» փոխանցմամբ՝ դա դարձել է Անկարայի պատասխանը ՆԱՏՕ-ի այլ անդամների կողմից Եգիպտոսի, Թունիսի և Հորդանանի, բալկանյան և Անդրկովկասի երկրների հետ համագործակցության վերսկսման մասին  հայտարարությանը:

Թուրքիան չեղյալ է հայտարարել վետոյի այն հատվածը, որը վերաբերում էր ՆԱՏՕ-ի և Իսրայելի միջև ոչ ռազմական համագործակցությանը:
 

Թուրքիան թույլատրել է Իսրայելին համագործակցել ՆԱՏՕ-ի հետ