.jpg)
Վան Պերսիի «մարդասպանը» խուսափեց պատժից
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կարգապահական գործ չի հարուցի «Սուոնսիի» պաշտպան Էշլի Ուիլյամսի նկատմամբ, ով «Մանչեսթեր Յունայթեդի» (1:1) հետ Անգլիայի առաջնության 18-րդ տուրի` երեկ կայացած խաղում մոտ տարածությունից գնդակով հարվածել էր մրցակցի հարձակվող Ռոբին վան Պերսիի գլխին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Խաղից հետո «մանկունիանցիների» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ Ուիլյամսը սուլիչից հետո է հարվածել, դիտավորյալ է նման քայլ կատարել և կարող էր սպանել վան Պերսիին, ուստի արժանի է պատժի:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան, սակայն, պատժամիջոցներ չի կիրառել Ուիլյամսի նկատմամբ, քանի որ նրա գործողություններում դիտավորություն չի նկատել: