72-ամյա կնոջը գտել են անօգնական վիճակում
24/12/2012 14:00

72-ամյա կնոջը գտել են անօգնական վիճակում

Դեկտեմբերի 21-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 9 շենքի 34-րդ բնակարանի բնակչուհին չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում հայտնաբերել 1940 թ. ծնված Տ. Յակովլևային` անօգնական վիճակում։

Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
 

72-ամյա կնոջը գտել են անօգնական վիճակում