.jpg)
Երկրորդ դասարանցիները զուգարանում դաժան ծեծի են ենթարկել համադասրանցում
Յակուտիայի մայրաքաղաք Մայայում երկրորդ դասարանցի աղջիկները հասարակական զուգարանում ծեծել են ու 40 աստիճան ցրտին մերկ փողոց նետել իրենց համադասարանցուն: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մեկուկես ժամ անց նրա լացի ձայնը լսել են նույն տարածքով անցնող բարձր դասարանի աշակերտներ, ովքեր շտապօգնություն և ոստիկանություն է կանչել:
Աղջկա մոտ բժիշկները երկրորդ աստիճանի ցրտահարում են ախտորոշել, նա գտնվում է հիվանդանոցում, իսկ նրան ծեծի ենթարկած աղջիկների ինքնությունը պարզվել է: Գործը հետաքննելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել: