Ալլեգրի. «Բալոտելլիի մասին չեմ ցանկանում խոսել»
25/12/2012 20:11

Ալլեգրի. «Բալոտելլիի մասին չեմ ցանկանում խոսել»

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին չի ցանկանում խոսել այն ֆուտբոլիստների մասին, ովքեր հանդես չեն գալիս իր թիմի կազմում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Չգիտեմ` մարզելո՞ւ եմ, արդյոք, Բալոտելլիին, թե՞ ոչ: Չեմ ցանկանում խոսել այդ մասին, քանի որ նա «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է: Կարող եմ ասել միայն, որ Մարիոն հիանալի հարձակվող է: Նա պետք է անպայման թռիչք կատարի:

Դեռևս չենք կողմնորոշվել, թե ինչ գործողություններ ենք ձեռնարկելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Առաջնահերթ պետք է լուծենք Պատոյի և Ռոբինյոյի տեղափոխության հարցը»,- նշել է Ալեգրին:

Ալլեգրի. «Բալոտելլիի մասին չեմ ցանկանում խոսել»