.jpg)
Բակո Սահակյանը Արցախի պաշտպանության հետ կապված հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին մասնակցել է 2012թ. արդյունքների ամփոփմանը նվիրված Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին և հանդես եկել ելույթով:
Բակո Սահակյանն իր ելույթում անդրադարձել է անցնող տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքներին, ունեցած ձեռքբերումներին և առկա հիմնախնդիրներին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկանում ենք, որ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն հրամանատարական կազմին` կապված բանակի շարունակական հզորացման, Արցախի պաշտպանունակության ամրապնդման և ժողովրդի անվտանգության ապահովման հետ: