Չինաստանը 1,6 միլիարդ դոլար կներդնի վիճելի կղզիներում
25/12/2012 18:55

Չինաստանը 1,6 միլիարդ դոլար կներդնի վիճելի կղզիներում

Չինաստանը որոշել է 10 միլիարդ յուան ներդնել Հարավ-չինական ծովում գտնվող կղզիների ենթակառուցվածքները զարգացնելու համար:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ՝ գումարները կուղղվեն Սփրաթլի վիճելի կղզիներ, որոնց պատկանելությունը վիճարկում են նաև Վիետնամը, Մայլազիան, Ֆիլիպինները և Բրունեյը:

Նշվում է, որ այդ քայլը  կսրի իրավիճակը Չինաստանի և Հարավ-արևելյան Ասիայի երկրների միջև:
 

Չինաստանը 1,6 միլիարդ դոլար կներդնի վիճելի կղզիներում