.jpg)
Դե Լաուրենտիս. «Կավանին» մեր խորհրդանիշն է»
«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսն ամփոփել է տարին:
«Այս 8 տարվա ընթացքում մենք 3-րդ լիգայից կարողացել ենք հասնել Չեմպիոնների լիգա: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ հետ աշխատել են այս ընթացքում: Այժմ մենք ունենք բարձրակարգ թիմ, որը գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:
Կավանի՞ն: Նա երկրպագուներին ու ֆուտբոլիստներին կապող օղակն է: Դարձել է մեր խորհրդանիշը: Ես Կավանիի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, սակայն մերժել եմ նույնիսկ 55 մլն եվրոյի առաջարկը»,- նշել է Դե Լաուրենտիսը: